Հայերեն   English   Русский  

Ովքե՞ր են ամենաբարձր ու ամենացածր գնահատված դատավորները


  
դիտումներ: 353

Ավարտվել է HelpCourt դատավորների վարկանիշավորման գործընթացը:

«Թափանցիկ ձեռք 2019» մրցանակն ավանդույթի համաձայն հանձնվեց 2019 թվականի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորին՝ կրկին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌՈԲԵՐՏԻ ԱԶԱՐՅԱՆԻՆ: Արդյունքում՝ Ալեքսանդր Ազարյանը դարձավ «Թափանցիկ ձեռք» հուշանվերի կրկնակի մրցանակակիր:

Համակարգի հիմնադիր Լևոն Սահակյանը շնորհավորեց պարոն Ազարյանին և մաղթեց որպեսզի հանրությունը միշտ գնահատի դատավորի անկախությունն, օբյեկտիվությունը և մասնագիտական ռիսկը:
Պարոն Ազարյանն, իր հերթին, շնորհակալություն հայտնեց բոլոր այն փաստաբաններին, ովքեր մասնակցել են իր դատավարություններին և գնահատել են իրեն։ Դատավորն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց նաև իր աշխատակազմին, որի ամենօրյա նվիրված աշխատանքի շնորհիվ նման ծանրաբեռնվածության պայմաններում հնարավոր է լինում պատվով իրականացնել դատավորի պատասխանատու առաքելությունը:

Ի դեպ, յուրաքանչյուր ոք կարող է ամբողջությամբ ծանոթանալ HelpCourt վարկանիշավորման գերթափանցիկ գործընթացի արդյունքներին http://helpcourt.am/ էլ. կայքի միջոցով: Այդ թվում տեսնել, թե ո՞ր փաստաբանը, ո՞ր դատավորին ի՞նչպես և ե՞րբ է գնահատել:

Նշենք, որ քվեարկության արդյունքում ամենաքիչ ձայներ հավաքել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: