Արտակարգ դեպք Երեւանում. «Երեւան Սիթի»-ում կասկածյալ գողը տեղափոխվել է մենեջերի սենյակ, որտեղ նրան մահացած են գտել
դիտումներ: 143
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ մահացածը 58-ամյա Լեւոն Բ.-ն է. ով նշված սուպերմարկետում Երեւանի բնակիչ, 26-ամյա Դալար Ա.-ի սայլակի միջից գողացել է նրան պատկանող պայուսակը, ինչը նկատել են անվտանգության աշխատակիցները:
Վերջիններս կասկածյալին ուղեկցել են մենեջերի աշխատասենյակ, որտեղ նա հանկարծամահ է եղել:
Ոստիկանները մահացածի մոտ հայտնաբերել են սայլակի միջից գողացված գողոնը, հետաքննիչի որոշմամբ էլ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա հետքեր չեն հայտնաբերվել: