Հայերեն   English   Русский  

Մահացել Է դերասանուհի Կլոդին Օժեն, որը մարմնավորել Ջեյմս Բոնդի ընկերուհուն. Le Monde


  
դիտումներ: 86

78 տարեկան հասակում մահացել Է ֆրանսիացի դերասանուհի Կլոդին Օժեն, որը Ջեյմս Բոնդի ընկերուհուն մարմնավորել Է «Գնդավոր կայծակ» ֆիլմում (1965 թ.): Այդ մասի հայտնել Է Le Monde թերթը:

Նրա տեղեկությունների համաձայն, դերասանուհին մահացել Է դեկտեմբերի 18-ին Փարիզում՝ երկարատեւ հիվանդությունից հետո:

Կլոդին Օժեն ծնվել Է 1941 թվականի ապրիլին: Կինոյով եւ թատրոնով նա սկսել Է հրապուրվել դեռ դպրոցում սովորելու ժամանակ: Ընդամենն իր կարիերայի ընթացքում դերասանուհին խաղացել Է գրեթե ութ տասնյակ ֆիլմերում եւ հեռուստասերիալներում: 1958 թվականին Ռոմի Շնայդերի եւ Ալեն Դելոնի հետ միասին նա նկարահանվել Է Պիեռ-Գասպար Ուիի «Քրիստինա» կինոնկարում, երկու տարի անց՝ Ժան Կոկտոյի «Օրփեոսի կտակը» ֆիլմում:

Օժեն համաշխարհային փառք Է ստացել՝ կատարելով Դոմինիկ Դերվալի դերը բրիտանացի սուպերգործակալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում, որին մարմնավորել Է Շոն Քոներին:

1958 թվականին Օժեն Ֆրանսիան ներկայացրել Է «Միսս աշխարհ» մրցույթում: 1990 թվականին դերասանուհին մասնակցել Է «Ծովահրեշ 5» իտալական դետեկտիվ սերիալի նկարահանումներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: