Հայերեն   English   Русский  

Արագածոտնում Land Rover-ը մի քանի պտույտ պտտվելով հայտնվել է դաշտում. 48-ամյա վարորդի դին գտել են ավտոմեքենայից 15 մետր հեռու. Shamshyan.com


  
դիտումներ: 90

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Բերքառատ գյուղի բնակիչ,

48-ամյա Էմիլ Ադամյանը իր վարած Land Rover մակնիշի 36 PO 878 համարանիշի ավտոմեքենայով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Սադունց գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:


Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, վթարի հետևանքով վարորդը, ում մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 15 մետր հեռավորության վրա, տեղում մահացել է:

Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայր ժամանած Բերքառատ գյուղի գյուղապետ Մերուժան Մինասյանը պատմել է, որ մահացածն ամուսնացած էր, խնամքին ուներ 3 երեխա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: