Վաղարշապատի դպրոցի ուսուցիչներն ու ծնողները կառավարություն են եկել. ուղիղ
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ՀՀ Կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա են անցկացնում արդեն 4 օր Վաղարշապատի դպրոցում գործադուլ ու դասադուլ հայտարարծ ուսուցիչները, աշակերտները և նրանց ծնողները:
Հիշեցնենք, որ Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան համար 8 դպրոցում ուսուցիչները, աշկերտները և նրանց ծնողները գործադուլ և դասադուլ են արել ընդդեմ նորանշանակ տնօրենի: Նրանց խոսքով՝ դպրոցում տնօրենի ընտրություն են անցկացրել։ 8 քվեարկողներից մասնակցել են 7–ը, փակ քվեարկության արդյունքում 4 ձայն հավաքել է նախկին տնօրեն Եսթեր Գալստյանը, 3 ձայն՝ նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը։ Սակայն մարզպետ Համբարձում Մաթևոսյանի որոշմամբ տնօրեն է նշանակվել քիչ ձայն հավաքած թեկնածուն: Մարզպետարանի ներկայացուցիչը դա բացատրեց, թե արձանագրությունը ուղարկել են փոխվարչապետին, ինքն առաջարկությամբ է հանդես եկել, մարզպետն էլ կնքել է աշխատանքային պայմանագիրը: