Հայերեն   English   Русский  

Բայդենը և Սանդերսը տարիքը խոչընդոտ չեն համարում նախընտրական մրցավազքի համար


Տարիքային, գենդերային և ուրիշ տարբերությունները, ըստ Սանդերսի, որևէ դեր չեն խաղում այդ հարցում


  
դիտումներ: 314

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և սենատոր Բերնի Սանդերսը (Վերմոնտի նահանգից), որոնք այժմ, համապատասխանաբար, 77 և 78 տարեկան են, իրենց տարիքը խոչընդոտ չեն համարում նախընտրական պայքարում և երկրի նախագահի պարտականությունները կատարելու համար:

Այդ մասին Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու երկու հավակնորդները երեկ հայտարարել են Լոս Անջելեսում հեռուստաբանավեճի ժամանակ: Ինչպես տեղեկացնում էՏԱՍՍ-ը, բանավեճը հեռարձակել են PBS и CNN հեռուստակայանները:

Բանավեճի մասնակիցներին խնդրել են մեկնաբանել ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կարծիքն այն մասին, որ ղեկավար պաշտոններում կանանց գալուստը և տարեց քաղաքական գործիչների հեռանալը բեմից կապահովեր իրավիճակի շոշափելի բարելավում բազմաթիվ ոլորտներում: «Կփորձեմ ենթադրել, որ նա [Օբման] ինձ չի նկատի ունեցել»,- կատակել է Բայդենը: Նախկին փոխնախագահը կրկնել է այն դիրքորոշումը, որ թեկնածություն է առաջադրում բարձր պաշտոնի համար, քանի որ հույս ունի շատ բան անել՝ հենվելով սեփական քաղաքական պատկառելի փորձի վրա:

Սանդերսն էլ համոզմունք է հայտնել, որ տարիքային, գենդերային և ուրիշ տարբերությունները որևէ դեր չեն խաղում այդ հարցում: «Հարցն այն է, թե ինչի վրա է հենվում իշխանությունը Ամերիկայում, որը ո՛չ սպիտակ ու սև է, ո՛չ էլ տղամարդկային կամ կանացի: Մենք ապրում ենք մի երկրում, որն ավելի ու ավելի է վերածվում օլիգարխիայի, որում միլիոնատերերն առնում են քաղաքական գործիչներին և ընտրությունների արդյունքները»,- բացատրել է սենատորը: Նա կոչ է արել ձևավորել այնպիսի դաշնային կառավարություն և տնտեսություն, որոնք «կաշխատեին բոլորի համար, ոչ թե սոսկ մեկ տոկոս կազմող միկլիարդատերերի»:

Սենատոր Էլիզաբեթ Ուորրենին (Մասաչուսետսի նահանգից), որը 70 տարեկան է, խնդրել են մեկնաբանել այն կարծիքը, թե հաջողության դեպքում նա կարող է դառնալ ամենատարեց թեկնածուն ԱՄՆ-ի պատմության մեջ, որը երդում կտա որպես երկրի նախագահ: «Ես կդառնամ նաև ամենաերիտասարդ կինը, որը նման երդում կտա»,- կատակել է Ուորրենը՝ նկատի ունենալով, որ ԱՄՆ-ի նախագահների թվում դեռևս չի եղել «թույլ» սեռի ներկայացուցիչ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: