Հայերեն   English   Русский  

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության վրա հարձակման վերաբերյալ


  
դիտումներ: 362

Դեկտեմբերի 19-ի գիշերը ապօրինաբար մտել են «Ժողովուրդ» թերթի խմբագրություն և, ըստ աշխատակիցների վկայության, տակնուվրա արել գույքը, մտել խմբագրի աշխատասենյակ՝ ամենայն հավանականությամբ փորձելով ինչ-որ բան գտնել:

Համակարգչային որևէ տեխնիկա կամ այլ իր գողացված չի եղել, ինչը հուշում է, որ սա շարքային գողության փորձ չէ:

Տեղի ունեցածը մենք գնահատում ենք որպես լրատվամիջոցի վրա քրեական ոճով բիրտ ճնշում կիրառելու փորձ և յուրօրինակ «մեսիջ» մյուս լրատվամիջոցներին: Ցավոք սա ապօրինի ճնշման եզակի դեպք չէ։ Վերջին 1,5 տարում ԶԼՄ-ների դեմ նմանատիպ ճնշումներ էլի են եղել։

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը խստորեն դատապարտում է հերթական ոտնձգությունը լրատվամիջոցի նկատմամբ և պահանջում իշխանություններից ոչ թե ձևական, այլ իրական քայլեր ձեռնարկել հանցագործությունը բացահայտելու և մեղավորին կամ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Հակառակ դեպքում՝ այս ամենի ողջ պատասխանատվությունը կընկնի գործող վարչախմբի վրա:

«Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի մամլո ծառայություն

20.12.2019 թ.





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: