Հայերեն   English   Русский  

Թրամփը պահանջել է անհապաղ սկսել ԱՄՆ Կոնգրեսի սենատում իմփիչմենթի գործընթացը


  
դիտումներ: 355

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է ԱՄՆ Կոնգրեսի սենատում իմփիչմենթի քննության անհապաղ ձեռնարկումը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում:

«Էհ, դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում պատշաճ քննություն չապահովելուց հետո, երբ ո՛չ վկաներ կային, ո՛չ իրավաբաններ, ոչինչ, հիմա ցանկանում են թելադրել Սենատին, թե ինչպես վարեն իրենց քննությունը: Իրականում նրանք զրո ապացույցներ ունեն, նրանք նույնիսկ չեն ներկայանա: Նրանք ցանկանում են մի կողմ քաշվել: Ես ուզում եմ, որ քննությունն անմիջապես սկսվի,- գրել է նա:- Դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում չկարողացան հանրապետականների գոնե մեկ ձայն ստանալ իրենց մեքենայական իմփիչմենքի օգտին: Հանրապետականները երբեք այսքան միասնական չեն եղել: Դեմոկրատների ապացույցներն այնքան վատն են, որ նրանք նույնիսկ չեն ցանկանում մասնակցել դատին»:

Թրամփը կարծում է, որ դեմոկրատները չեն ցանկանում իր դեմ մեղադրանքներն ուղարկել Սենատ, քանի որ մտավախություն ունեն, որ իրենց համար անցանկալի վկաներ կկանչվեն դատավարության ընթացքում:

«Նրանք չեն ցանկանում փոխանցել իմփիչմենթի հոդվածները Սենատին այն պատճառով, որ չեն ցականում, որպեսզի կոռումպացված քաղաքական գործիչ Ադամ Շիֆը ցուցմունքներ տա երդման տակ,- գրել է նա:- Նրանք չեն ցանկանում նաև, որ ցուցմունքներ տան իրազեկողը, երկրորդ իրազեկողը, որ չգիտես ուր է անհետացել, և երկու Բայդենները»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: