Հայերեն   English   Русский  

ԱԺ մի շարք պատգամավորներ պարգևատրվել են աշխատավարձի 100 տոկոսի չափով


  
դիտումներ: 307

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 16-ին Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավորներին, աշխատակազմում պետական ծառայողներին և աշխատակազմի մի շարք աշխատողներին միանվագ դրամական պարգևատրմամբ` ամսական պաշտոնային դրույքի 100%-ի չափով խրախուսելու մասին որոշում է ստորագրել։

Ըստ որոշման հավելվածի ՝ 100 տոկոսով պարգևատրվել են Արարատ Միրզոյանը, Վահե Էնֆիաջյանը, Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավորները, փորձագետները, ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները։

Նշենք, որ ԱԺ նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 190 հազար 520 դրամ, տեղակալների աշխատավարձը՝ 925 հազար 960 դրամ, մշտական հանձնաժողովի նախագահներինը՝ 793 հազար 680 դրամ, մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալներինը՝ 694 հազար 470 դրամ:

Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ, իսկ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարինը՝ 793 հազար 680 դրամ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: