Հայերեն   English   Русский  

Զինվորը օգտվել է իրավիճակից և դիմել փախուստի. Արծրուն Հովհաննիսյան


  
դիտումներ: 278

Երբ շարքային Շ.Ս.Ա–ին տեղափոխել են ՀՀ ՊՆ ՌՈ ենթակայության տակ գործող զորամաս, նա օգտվել է իրավիճակից և դիմել փախուստի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա մասնավորապես գրել է.

«Շարքային Շ.Ս.Ա. մինչև բանակ զորակոչվելը երկու անգամ դատապարտված է եղել: Ծառայության ընթացքում հարուցվել է քր. գործ մինչև զորակոչվելը կատարված մի գործով, որի նախաքննության ընթացքում նրան ձերբակալել են և մեկ տարի նրա նկատմամբ գործել է խափանման միջոց: Մեկ տարի հետո խափանման միջոցը օրենքի պահանջով փոխելուց հետո, երբ նրան տեղափոխել են ՀՀ ՊՆ ՌՈ ենթակայության տակ գործող զորամաս, նա օգտվել է իրավիճակից և դիմել փախուստի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հատուկ վաշտից շուրջ 15 օր առաջ զինվոր է ինքնակամ հեռացել, հայտնում է Factor.am-ը: Կայքի տեղեկություններով՝ զինվորը Արագածոտնի մարզից է, գործով վկա է եղել, որի շրջանակներում պետք է մոտ օրերս առերեսում կայանար։ Զինվորի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, սակայն մինչ օրս չի հաջողվել նրան գտնել։ Այդ դեպքից հետո, ի դեպ, զորամասի հրամանատարին տեղափոխել են այլ աշխատանքի:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասել էր, որ դեպքի մասին տեղեկություններ չունի։ ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը ոչ հերքել էր, ոչ էլ հաստատել տեղեկությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: