Հայերեն   English   Русский  

«168 ժամ». Լարիսա Ալավերդյանը հեռանում է Հանրային խորհրդից. Նա վրդովված է


  
դիտումներ: 68

«168 ժամ» թերթը գրում է. ««Հայաստանում որեւէ բան չի քաղաքականացվում, այլ հարմարեցվում է իշխող խմբին: Հանրային խորհուրդն էլ կարող է հարմարեցվել այդ խմբի նպատակներին՝ առանց հասկանալու, թե որն է գաղափարախոսությունը»,- մեզ հետ զրույցում ասել է Հանրային խորհրդի անդամ Լարիսա Ալավերդյանը՝ ընդգծելով՝ հրաժարվելու է ՀԽ անդամակցությունից:

Նա ընդգծել է, որ իր որոշումը բացարձակ կապ չունի ՀԽ նոր նախագահ Ստյոպա Սաֆարյանի նշանակման հետ. «Այս մեկ տարվա ընթացքում որոշ բաներ կային, որոնք ինձ վրդովվեցրել են: Խոսքը Վազգեն Մանուկյանի արտահայտած պարզ, շիտակ կարծիքի մասին է, որը հիմք դարձավ, որ վարչապետը խռովի նրանից: Վարչապետը չէր պատասխանում նրա զանգերին, աշխատանքային ռեժիմ չեն մտել: Վազգեն Մանուկյանը զուտ անձ չէր, այլ Հանրային խորհրդի նախագահն էր:

Իշխանության հմտությունը երեւում է ոչ թե այն ժամանակ, երբ ինքն աշխատում է ամբողջովին յուրայինների հետ, այլ այն իշխանությունն է հմուտ, որը կարողանում է աշխատել նաեւ իրեն ամբողջովին կոնստրուկտիվ, հրապարակային քննադատողների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: