Հայերեն   English   Русский  

Լուսավոր Հայաստան կուսակցության 4-ամյակի միջոցառմանն այլ ուժեր չկային. Մարուքյանը պարզաբանեց


  
դիտումներ: 261

Քանի որ սա շատ կուսակցական միջոցառում է և, ըստ էության, այս միջոցառմանը հրավիրել ենք կուսակցության անդամներին, համակիրներին, ներդրում անողներին, աջակիցներին, հետևաբար, որևէ տրամաբանություն չկար հրավիրել կուսակցություններ, քաղաքական գործիչներ կամ իշխանությանը: Այս մասին, այսօր՝ դեպտեմբերի 21-ին, «Լուսավոր Հայաստանում» կուսակցության 4-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա նկատեց, որ վերջին շրջանում կուսակցությունների համագումարներին որևէ այլ ուժ ներգրավված չէ. «Սա ծնունդ , տոն է որը կուսակցականների համար է: Եթե, օրինակ, որևէ կուսակցության լիդեր գա այդ տոնը մեզ հետ նշի, կարող է տպավորություն ստեղծվի, որ ինքն ուզում է, որ այս կուսակցությունն իրենց ձայներն էլ տանի: Դրա համար որպեսզի անհարկի քաղաքական ինչ-որ բաներ չստեղծենք, կարծում եմ՝ ճիշտ չէր Հայաստանում քաղաքական ուժերի հրավերներ ուղարկելը»,-ասաց Մարուքյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: