Հայերեն   English   Русский  

Թերթում եմ շուրջ 150 էջերից բաղկացած «Time»-ի տարեվերջյան բացառիկ համարի թե տպագիր և թե թվայնացված տարբերակներն ու դժբախտաբար ինձ չի հաջողվում գտնել ՀՀ վարչապետի մատնանշած հոդվածը:


Ռոբերտ Մարկարյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 549

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից մեկը «Time»-ը, տպավորված 2019-ին Հայաստանի ցույց տված տնտեսական արդյունքներով, իր տարեվերջյան համարում Հայաստանը անվանում է «Կովկասյան վագր»:

Արդեն մի ժամ է ինչ թերթում եմ շուրջ 150 էջերից բաղկացած «Time»-ի տարեվերջյան բացառիկ համարի թե տպագիր և թե թվայնացված տարբերակներն ու դժբախտաբար ինձ չի հաջողվում գտնել ՀՀ վարչապետի մատնանշած հոդվածը:

Մի կողմ թողնելով այն հետաքրքիր ու անբացատրելի զուգադիպությունը, որ հոդվածում Հայաստանի տնտեսության համար օգտագործվում է հատկապես «Կովկասյան վագր» անվանումը, որը դեռ 2007 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք Համաշխարհային բանկը դա օգտագործել էր Հայաստանի տնտեսական առաջընթացը նկարագրելու համար, մնում է ենթադրել, որ կամ ՀՀ վարչապետի մատնանշած հոդվածը տպագրված է մեկ այլ պարբերաթերթի տարեվերջյան համարում և վարչապետին սխալ փոխանցում է կատարվել և կամ էլ Նիկոլ Փաշինյանն ըստ սովորականին.....
Ի դեպ «Time»-ը ոչ թե ամսագիր այլ շաբաթաթերթ է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: