Թերթում եմ շուրջ 150 էջերից բաղկացած «Time»-ի տարեվերջյան բացառիկ համարի թե տպագիր և թե թվայնացված տարբերակներն ու դժբախտաբար ինձ չի հաջողվում գտնել ՀՀ վարչապետի մատնանշած հոդվածը:
Ռոբերտ Մարկարյան,ՖԲ գրառում
Արդեն մի ժամ է ինչ թերթում եմ շուրջ 150 էջերից բաղկացած «Time»-ի տարեվերջյան բացառիկ համարի թե տպագիր և թե թվայնացված տարբերակներն ու դժբախտաբար ինձ չի հաջողվում գտնել ՀՀ վարչապետի մատնանշած հոդվածը:
Մի կողմ թողնելով այն հետաքրքիր ու անբացատրելի զուգադիպությունը, որ հոդվածում Հայաստանի տնտեսության համար օգտագործվում է հատկապես «Կովկասյան վագր» անվանումը, որը դեռ 2007 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք Համաշխարհային բանկը դա օգտագործել էր Հայաստանի տնտեսական առաջընթացը նկարագրելու համար, մնում է ենթադրել, որ կամ ՀՀ վարչապետի մատնանշած հոդվածը տպագրված է մեկ այլ պարբերաթերթի տարեվերջյան համարում և վարչապետին սխալ փոխանցում է կատարվել և կամ էլ Նիկոլ Փաշինյանն ըստ սովորականին.....
Ի դեպ «Time»-ը ոչ թե ամսագիր այլ շաբաթաթերթ է: