Հայերեն   English   Русский  

Գերմանիայում տոնում են կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյակը


  
դիտումներ: 571

Գերմանիայում մեկնարկեցին աշխարհահռչակ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյակին նվիրված միջոցառումները:

Կոմպոզիտորի հայրենի Բոննում բացվել է ցուցահանդես, որի կազմակերպիչները հրավիրում են բոլորին՝ ավելին իմանալու երաժշտական հանճարի անհատականության մասին:

Euoronews-ի փոխանցմամբ՝ այստեղ ներկայացված են ավելի քան 250 ցուցանմուշներ. դրանք արժեքավոր ձեռագրեր են, երաժշտական նոթատետրեր, երաժշտական գործիքներ և նկարներ:

«Բեթհովենը հիանալի կերպար էր: Նա հաճախ կատակում էր, սիրում էր լավ ժամանակ անցկացնել ընկերների հետ և նույնիսկ երբ կորցրեց լսողությունը՝ շարունակում էր զվարճանալ»,- հայտարարել է ցուցահանդեսի համակարգող Ջուլիա Ռունգեն:

Ի դեպ, ցուցահանդեսը Բոննում բաց կլինի հոբելյանական ողջ տարվա ընթացքում: Իսկ Գերմանիայի բոլոր մնացած վայրերում կմեկնարկեն մեծ կոմպոզիտորին ու նրա գործը ոգեկոչող հարյուրավոր միջոցառումներ:

Նշենք, որ կոմպոզիտորի ծննդյան 250-ամյակի առթիվ երաժշտագետների և ծրագրավորողների խումբը կփորձի ավարտել Լյուդվիգ վան Բեթհովենի անավարտ ստեղծագործությունը: Այդ մասին հայտնել է Le Figaro-ն:

Արդյունքը կներկայացվի 2020 թվականի ապրիլի 28-ին Բոննում եւ կդառնա տոնական հանդիսությունների կենտրոնական իրադարձություններից մեկը:

Կոմպոզիտորն սկսել Է այդ սիմֆոնիայի վրա աշխատել, երբ վերջացնում Էր հռչակավոր Իններորդ սիմֆոնիան եւ «Ձոն ցնծությանը», բայց արդյունքում նրա մահվանից հետո մնացել են մի քանի ձեռագիր ուրվագրեր եւ պլանները:

Մասնագետների խումբը կփորձի ավարտել Բեթհովենի փոխարեն՝ օգտագործելով մեքենայական ուսուցման մեթոդները եւ ծրագրերը, որոնք արդեն վերլուծել են կոմպոզիտորի ամբողջ առկա ժառանգությունը: Ելներով բացահայտված ալգորիթմներից՝ արհեստական ինտելեկտը կստեղծի պարտիտուրայի շարունակությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ստեղծագործությունները

Բեթհովենը 18-րդ դարի սոնատասիմֆոնիկ ժանրի երաժշտությունը հասցրեց իր գագաթնակետին։ Կոմպիզիտորի մի շարք ստեղծագործություններում արտահայտվեցին այդ ժամանակ տեղի ունեցող ֆրանսիական բուրժուական հեղափողության գաղափարները՝ մարդկության պայքարը հանուն ազատության, պայքարը մենիշխանության և բռնակալության դեմ։

Բացի դրանից նրա ստեղծագործությունները արտահայտում են անձնական ներաշխարհի քնարական-դրամատիկական զգացմունքներ, բնության և շրջապատող աշխարհի նկատմամբ ունեցած ապրումներ ու խոհեր։ Ուստի նրա երաժշտությունը բազմաբնույթ է։

Գրել է տարբեր ժանրերում, ունի 9 սիմֆոնիա, 11 ուվերտյուրա, 5 դաշնամուրային և 1 ջութակի կոնցերտներ, 32 դաշնամուրային սոնատներ, գործիքային անսամբլներ (կվարտետնետ և տրիոներ), մանրանվագային պիեսներ, երգեր, «Հանդիսավոր Մեսսան» և 1 օպերա ՝ «Ֆիդելիոն»։

Իր հանրահայտ «Հերոսական սիմֆոնիան» ցանկանում էր նվիրել Նապոլեոնին։ Բայց իմանալով, որ նա իրեն կայսր է հռչակել, ցասումով է լցվում։ Բեթհովենը պատռում է ընծայագիրը և սիմֆոնիան անվանում «Հերոսական»։

Բեթհովենը խուլ վիճակում արարում է երաժշտական արվեստի իր գլուխգործոցները՝ սիմֆոնիաները, «Ապասիոնատը», «Ֆիդելիո» օպերան, «Էգմոնտը», «Կորիոլան» և այլն։

Կոմպոզիտորի կյանքի վերջին շրջանին են պատկանում «Հանդիսավոր Մեսսան» և աշխարհահռչակ 9-րդ սիմֆոնիան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: