Հայերեն   English   Русский  

ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամներն այցելել են Կիև


  
դիտումներ: 131

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի պատգամավորները, Ուկրաինայի հայերի միության (ՈւՀՄ) հրավերով դեկտեմբերի 20-ին երկօրյա աշխատանքային այցով եղել են Կիևում և մասնակցել Միության ամփոփիչ համաժողովին:

Այցի շրջանակում պատգամավորները` պատվիրակության ղեկավար Հովհաննես Իգիթյանի գլխավորությամբ, այցելել են Ուկրայինայի Գերագույն ռադա, որտեղ հանդիպում են ունեցել ԳՌ-ի Ուկրաինա-Հայաստան նորաստեղծ բարեկամական խմբի անդամների և նախագահ Արտյոմ Դմիտրուկի Հայկական պատվիրակության անդամներին Գերագույն ռադայում ողջունել է խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան:

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են երկու երկրներում տիրող իրավիճակը եւ զարգացումները, հակակոռուպցիոն պայքարում իրենց ձեռքբերումները, անդրադարձ են կատարել տնտեսական և ներդրումային գործընթացներում միջխորհրդարանական խմբերի դերակատարությանը, քննարկել երկկողմ օրակարգին առնչվող այլ հարցեր:

Հանդիպման մասնակիցները կարեւորել են Ուկրաինայում հայ համայնքի պատմական ներկայությունն ու երկրի զարգացման մեջ վերջինիս ունեցած կարևոր դերակատարումը: Երկուստեք ընդգծվել է նման այցերի անհրաժեշտությունը` Հայաստանի և Ուկրաինայի միջև համագործակցության ամրապնդման և զարգացման համատեքստում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: