Հայերեն   English   Русский  

Այս տարի 16,4 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել. Սուրեն Պապիկյան


  
դիտումներ: 134

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, իր տարեկան ամփոփիչ ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ 2018-ին մեկնարկել, 2019-ին միս ու արյուն են ստացել, իսկ 2020-ին արդեն բյուջետային կարգավորում են ստացել սոբվենցիոն ծրագրերը. 2020-ին բյուջեով արդեն իսկ նախատեսված է շուրջ 10 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, ինչը նախորդ տարիներին չի եղել:

Նրա խոսքով, 2019-ին շուրջ 483 սուբվենցիոն հայտ էր հաստատվել, որից 462 ծրագիր կյանքի է կոչվել կամ 2020-ին կավարտվի. «Ես խոսում եմ շուրջ 16,4 մլրդ դրամի ծրագրերի մասին, որից համայնքային ֆինանսավորումը կազմում է 6,8 մլրդ դրամ, իսկ պետական ֆինանսավորումը՝ 9,6 մլրդ դրամ»:

Պապիկյանի խոսքով, այս տարի համայքային ֆինանսավորմամբ կատարվել է շուրջ 112 կմ ասֆալտապատում. Խոսքը ներհամայնքային ճանապարհների մասին է. «Մենք այս տարի սուբվենցիոն ծրագրերով ջրահեռացման համակարգի և խմելու ջրի հարցերով ունենք 41 այդպիսի ծրագիր: 39 համայնքներում իրականացվել է ոռոգման համակարգի աշխատանքներ: Շուրջ 58 համայնքներում անցկացրել ենք լուսավորության համակարգի ներդրում: Սրանք էներգախնայող համակարգեր են»,-ասաց նախարարը:

Նա հիշեցրեց, որ իրենց նախընտրական խոստումներում նշված է, որ ՀՀ բնակավայրերի 70 տոկոսում պետք է լինեն մանկապարտեզներ. «Այս տարի մեզ հաջողվել է 25 մանկապարտեզ վերանորոգել եւ հիմնանորոգել: Այս տարի վերանորոգվել է 65 շենքերի տանիքներ եւ 15 շենքերի վերլակների արդիականացում է կատարվել: 20 այգիներ վերակառուցվել եւ բարեկարգվել են: 20 գյուղական դպրոցներում փոխարինվել են ջեռուցման համակարգերը, պատուհանները»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: