Լրագրող Խաշկոջիի սպանության համար 5 մարդ մահապատժի կենթարկվի
Եվս երեքին բանտարկության են դատապարտել 24 տարի ընդհանուր տեւողությամբ պատժաժամկետներով: Դատապարտվածների անունները զանգվածային լրատվամիջոցները չեն հայտնում:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի խորհրդական Սաուդ ալ Քահթանիին հետաքննության ընթացքում հարցաքննել են, բայց նրան մեղադրանքներ չեն առաջադրել: Այնուամենայնիվ, Ալ Քահթանին զրկվել Է իր պաշտոնից Խաշկոջիի սպանությունից հետո:
Լրագրող Խաշկոջին, որն աշխատում Էր The Washington Post-ի համար, սպանվել Է 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում: Լրագրողի մարմինն այդպես Էլ չի գտնվել:
Սաուդյան Արաբիայում Խաշկոջիի մահվան կապակցությամբ մեղադրանքներ են առաջադրվել 11 կասկածյալի, այդ թվում՝ հետախուզության ղեկավարի նախկին տեղակալ Ահմեդ ալ Ասիրիին, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: