Հայերեն   English   Русский  

Թուրքիան ծով է իջեցրել 1-ին տեղական արտադրության սուզանավը


  
դիտումներ: 305

Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ծովն են իջեցրել 1-ին տեղական արտադրության սուզանավը:

«Piri Reis» (Փիրի Ռեիս) անունով սուզանավն ունի 68մ երկարություն և կարողանալու է ջրի տակ մնալ 50 օր: Սուզանավը շահագործվելու է 40 հոգանոց անձնակազմի կողմից:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր «Նոր տիպի սուզանավեր» նախագծի մասին, որի շրջանակներում նախատեսվում է արտադրել 7 տեղական սուզանավ:

Հաղորդվում է, որ «Hızırreis» կոչվող 2-րդ սուզանավն այժմ գտնվում է տեխնիկական համալրման փուլում, 3-րդ և 4-րդ սուզանավերի պատրաստումն ընթացքի մեջ է:

Թուրքիայի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ տրվել է նաև 5-րդ սուզանավի արտադրության մեկնարկը:

նախատեսվում է, որ թուրքական արտադրության 7 սուզանավերի արտադրությունը կավարտվի 2027 թվականին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: