Հայերեն   English   Русский  

Նունե Սարգսյանին է փոխանցվել «Հայկական Փի Ար» ասոցիացիայի «Տարվա կին» մրցանակը


  
դիտումներ: 370

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանին այսօր հանձնվել է «Հայկական Փի Ար» ասոցիացիայի «Տարվա կին» մրցանակը: Ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը շնորհավորել է տիկին Սարգսյանին և փոխանցել խորհրդանշական արձանիկն ու պատվոգիրը:

Հանդիպման ընթացքում ասոցիացիայի նախագահը տեղեկություններ է ներկայացրել իրենց կազմակերպության գործունեության, ինչպես նաև մրցանակաբաշխության և մրցանակակիրների որոշման գործընթացի մասին: Աստղիկ Ավետիսյանի խոսքով՝ իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ հասարակությունը գնահատում է Հանրապետության նախագահի տիկնոջ գործունեությունը, հատկապես՝ հաշմանդամություն և աուտիզմ ունեցող երեխաների նկատմամբ նրա կողմից ցուցաբերվող մշտական ուշադրությունը:

Տիկին Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել մրցանակի համար: Նա կարևորել է ասոցիացիայի գործունեությունը և հետագա հաջողություններ մաղթել իրենց մասնագիտական աշխատանքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: