Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում տեղի կունենա «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան


  
դիտումներ: 1461

Ամերիկյան Գլենդեյլ քաղաքի «Ալեքս» կինոթատրոնում կկայանա Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան: Այս մասին հայտարարել է ֆիլմի ստեղծագործական խումբը:

Արցախյան թեմայով Ջիվան Ավետիսյանի նոր ֆիլմը՝ ստեղծագործական և արտադրական միջազգային մեծ կազմով, մեծ ճանաչման դերասանական և պրոդյուսերական թիմով, միջազգային համագործակցության լուրջ գործակցությամբ արծարծում է համամարդկային խնդիրներ՝ միաժամանակ ներկայացնելով պատերազմի ու խաղաղության դեմքը:

Գերմանացի լրագրողը 2016-ին վերադառնալով Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը, հանդիպում է արցախցի երիտասարդ օպերային երգչուհուն և կարծես թե արթնանում են փոխադարձ սիրային զգացմունքներ, մանավանդ, որ հարթ չեն հերոսների անձնական կյանքերը, սակայն պարզվում է, որ երգչուհին անհայտ կորած արցախցի ֆոտոլրագրողի աղջիկն է, ում 1992-ին՝ Թալիշի անկման օրը, գերմանացի լրագրողը թողնում է գյուղում՝ գերության մեջ՝ յուրացնելով նրա մարտի դաշտում արված լուսանկարները…

Դրամատիկ ժանրում նկարահանված ֆիլը նվիրված է Արցախյան պատերազմին: Իրադարձությունները տեղի են ունենում 2016 թվականին:

Ֆիլմի ռեժիսորը Ջիվան Ավետիսյանն է: Նկարահանումներն տեղի են ունեցել Հայաստանում, Արցախում, Լիտվայում:

Նշենք, որ Ջիվան Ավետիսյանի կինոնկարի համարտադրող երկրներն են Հայաստանը, Լիտվան, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Չեխիան եւ Իտալիան: Այս երկրներում գործող մի շարք պրոդյուսերական ընկերություններ համաձայնել են իրենց մասնակցությունն ունենալ ֆիլմի ստեղծման աշխատանքներում` աջակցելով Արցախի հիմնահարցի բարձրաձայնման եւ Հայաստանում ֆիլմարտադրության զարգացման գործին:

Գլխավոր դերերում են Ռիխարդ Զամմելը, Նինա Կրոնյագերը, Լեոնարդաս Պոբեդոնոսցեվասը, Նաիրա Զաքարյանը, Սոս Ջանիբեկյանը, Տատյանա Սպիվակովան:

Գլխավոր դերում նկարահանվել է Տատյանա Սպիվակովան՝ աշխարհահռչակ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի և ռուսական Կուլտուրա ալիքի հեռուստամեկնաբան Սաթի Սպիվակովայի դուստրը: «Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը մարմնավորում է լիտվացի հայտնի դերասան Լեո Պոբեդոնոսցևասը:

Ֆիլմի գործողությունը կատարվում է 2016-ին Արցախում: Հայտնի գերմանացի լրագրող Ռոբերտը վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու 23-ամյա հրադադարից հետո վերսկսված պատերազմը: Սակայն լրագրողական հետաքննության ժամանակ նա ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիայի հետ, նրանք սիրահարվում են:

Սակայն շուտով Ռոբերտն իմանում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է, որը 1992-ին գերի է ընկել Թալիշի գրավման ժամանակ: Ռոբերտը չի փորձել նրան փրկել, իսկ մարտի դաշտում Էդգարի արած լուսանկարները նա հետագայում ներկայացրել որպես իրենը:

Ֆիլմի գլխավոր օպերատորը լիտվացի Ռիտիս Կուրկուլիսն է։

Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան Արցախում և Հայաստանում կայացել էր հոկտեմբերին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: