Հայերեն   English   Русский  

Սա պետական կոռուպցիայի ցայտուն օրինակ է. Շարմազանովը ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին


  
դիտումներ: 157

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ

2019-ը պետական ինստիտուտների վրա հարձակման տարի էր:

Նա հիշեցրեց, որ այս տարվա մարտի 19-ին, երբ նախօրեին Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, Նիկոլ Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանները. «Դա չբավարարեց մերօրյա բռնապետին և նա հաջորդ օրն անձամբ մասնակցեց դատարանների շրջափակմանը: Սա հակասահմանադրական ու հակաօրինական քայլ էր: Սահմանադրությամբ կա իշխանությունների տարանջատման սկզբունք և այդ քայլով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր իրականացրած քաղաքականությունը որեւէ առնչություն չունի ժողովրդավարության հետ: Որևէ իրավական երկրում գործադիրի ղեկավարը չի կարող միջամտել ոչ օրենսդիրի, ոչ էլ դատական իշխանության աշխատանքներին, առավել ևս շրջափակել դատարանները:

Այնուհտեւ տեսանք հարձակումներ ՍԴ-ի վրա, տեսանք ԱԺ-ում Վահե Գրիգորյանի հայտնի խոսքը, որին ընտրեցին որպես ՍԴ դատավոր, վերջում պարզվեց, որ ընտրել են ՍԴ նախագահ: Հետո Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության ֆոկուսները ՍԴ անդամ-դատավոր տարընթերցումների վերաբերյալ: Հետո տեսան դա էլ գլուխ չի գալիս, հիմա էլ օրենք ընդունեցին, որով փորձ են անում կաշառել դատավորներին: Սա պետական կոռուպցիայի ցայտուն օրինակ է: Քաղաքապետարանի «Կամազների», պրեմիաների մասին չեմ էլ ուզում խոսել»,-ասաց Շարմազանովը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: