Հայերեն   English   Русский  

«Զեյթունի կահույքի ֆաբրիկա»-ի կողմից չարաշահումների գործով Ռուբեն Հայրապետյանը չի հարցաքննվել


  
դիտումներ: 189

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի Ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենը և ՀՖՖ տեխնիկական հսկիչը դեռ չեն ձերբակալվել, իսկ Հայրապետյանը գործով դեռ չի հարցաքննվել։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն ձեռք է բերելՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաի պատվերով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲ ընկերության կողմից մարզադաշտերի կառուցման ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ տվյալներ:

ՔԿ-ն քրեական գործով ձեռք է բերել ապացույցներ «Զեյթունի կահույքի Ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենին և ՀՖՖ տեխ. հսկիչին կասկածելու ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարման մեջ որոշումներ են կայացվել նրանց ձերբակալելու վերաբերյալ, որոնց կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: