Հայերեն   English   Русский  

Սալոնիկում անհայտ անձինք հրկիզել են թուրք դիվանագետի ավտոմեքենան


  
դիտումներ: 227

Դեկտեմբերի 23-ի առավոտյան հրկիզվել է Հունաստանի Սալոնիկ քաղաքի թուրքական հյուպատոսարանում աշխատող դիվանագետներից մեկի մեքենան:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` անհայտ անձը կամ անձինք պարաֆին են դրել թուրք դիվանագետի ավտոմեքենայի անիվների տակ և այրել:

Հրդեհը մարելու համար դեպքի վայր է ժամանել Սալոնիկի հրշեջ-փրկարարական ջոկատը: Նշվում է, որ հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Դեպքի կապակցությամբ Հունաստանի ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Հիշեցնենք, որ նման դեպք տեղի էր ունեցել նաև ընթացիկ տարվա հունիսին, երբ անհայտ անձինք բենզինով հրկիզել էին Սալոնիկում թուրքական հյուպատոսարանում աշխատող 2 թուրք դիվանագետի պատկանող ավտոմեքենաները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: