Հայերեն   English   Русский  

Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել Դավիթ Ափոյանին և ներկայացնել պարզաբանում ոստիկանության կամայական գործողությունների առնչությամբ


Արթուր Ղազինյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 383

Այսօր առավոտյան ԵՊՀ իր աշխատասենյակից բերման է ենթարկվել ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։

Նրան ձեռնաշղթաներով, անձի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող կերպով դուրս են բերել համալսարանից։

Հարկ է նշել, որ Դավիթ Ափոյանին ոստիկանություն ներկայանալու ծանուցագիր չի ներկայացվել, հետևաբար ոստիկանության գործողությունները գնահատում եմ ապօրինի։

Այստեղ հատկանշական է, որ Ափոյանը մեծ հեղինակություն է վայելում ԵՊՀ ուսանողների շրջանում և իր գործունեության ընթացքում առաջնորդվում է բացառապես ԵՊՀ շահով՝ հաճախ ընդդիմանալով օրվա իշխանությունների կողմից ԵՊՀ նկատմամբ տարվող քաղաքականությանը։

Որպես համալսարանական և Հայաստանի քաղաքացի դատապարտում եմ ոստիկանության նմանօրինակ գործելաոճը և իմ վրդոհվմունքն եմ հայտնում կատարվածի առնչությամբ։

Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել Դավիթ Ափոյանին և ներկայացնել պարզաբանում ոստիկանության կամայական գործողությունների առնչությամբ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: