Հայերեն   English   Русский  

Ռուս-ադրբեջանական սահմանին նոր կամուրջ է գործարկվել


  
դիտումներ: 192

Շահագործման Է հանձնվել Սամուր գետի վրայով ձգվող ավտոմոբիլային կամուրջն ադրբեջանա-ռուսական սահմանին: Երթեւեկության բացման արարողությանը մասնակցել են ՌԴ-ի տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Օրեշինը եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը: Այդ մասին հաղորդել Է ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից:

Սամուր գետի վրա ավտոմոբիլային կամուրջը կառուցվել Է «Յարագ - Կազմալյար» անցակետերի շրջանում: Ավելի վաղ Օրեշկինն ասել Է, որ Սամուր գետի կամուրջը «Հյուսիս – Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի կարեւոր մասն Է: Սամուր գետի վրա կամրջի կառուցման նախագիծն իրականացվել Է 2013 թվականին Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված համաձայնագրի շրջանակում: Նոր կամուրջը կփոխարինի գոյություն ունեցող կամրջին, որը կառուցվել Է 1957 թվականին: Դրա երկարությունը 325,3 մետր Է, լայնությունը՝ 17,5 մետր: Նախագծի արժեքը 36,5 միլիոն մանաթ (շուրջ 21,5 միլիոն դոլար) Է: Ռուսաստանը եւ Ադրբեջանը շինարարությունը ֆինանսավորել են հավասար չափով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: