Ցուցմունք կտա՝ ում է ճանաչում, ում չի ճանաչում, կազատեն, երկար չեն պահի. Գեղամ Գևորգյանը Դավիթ Ափոյանի մասին
«Ցուցմունք կտա՝ ում է ճանաչում, ում չի ճանաչում, կազատեն, երկար չեն պահի: Ուրբաթ օրվա դեպքի հետ է կապված, ուրիշ բարդ բան չկա: Ընդհարում էր եղել համալսարանում, զենքից կրակոցներ են եղել»,- ասել է Գեղամ Գևորգյանը:
Գեղամ Գևորգյանը նաև տեղեկացրել է, որ ոստիկանները Ափոյանին նախապես հրավիրել են հարցաքննության, սակայն նա չի ներկայացել, ինչից հետո էլ բերման են ենթարկել:
Հիշեցնենք, որ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին այսօր բերման են ենթարկել, նրան տեղափոխել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին։
Անկախի հետ զրույցում էլ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասել էր, որ ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել քրեական գործի շրջանակներում: