Հայերեն   English   Русский  

​Օրվա լուրերը մեկ տողով կամ քարկտիկ ժողովրդավարական արժեքների հետ


Վահան Իշխանյան, Ֆբ գրառում


  
դիտումներ: 304

լուր 1. Ձերբակալվել է իշխանություններին ամենասուր քննադատող 5֊րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը։

լուր 2. 10 ոստիկաններ Համասլարանից ձեռնաշղթաներով բռնել են ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին, հետո մի քանի ժամից ազատել։ Ուսանողական խորհուրդը հայտրարություն է տարածել ռեպրեսիայի դեմ, որտեղ ասվում է, որ Ափոյանին տարել են մի դեպքի կապակցությամբ, որի ժամանակ նա գտնվել է այլ վայրում։

լուր 3. Այն բանից հետո երբ Մարինա Թաշչյանը՝ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մայրը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդրեացիայի նախագահի ընտրությունը անվանեց «սա խայտառակ շոու էր, ընտրություն չէր», իշխանության աջակիցների բանակը ցանցային հարձակում սկսեց նրա դեմ։ Ասում են իշխանության ֆեյքերն են, բայց նկատեցի որ բազմաթիվ կոնկրետ անձինք են մասնակցում արշավին։ Այն աստիճան վիրավորեցին Թաշչյանին, որ նա չի բացառել, որ Հենրիխ Մխիթարյանը կհրաժարվի խաղալ Հայաստանի հավաքականում, «Որոշումը թող ինքը կայացնի, նա խաղում է ազգի համար։ Ինքն արդեն թող որոշի, եթե իր մորը վիրավորել են, կշարունակի, թե ոչ», ասել է նա:

Զարմանալի՞ է, չէ՞ որ մի ժամանակաշրջանում որտեղ կարելի է հռետորական հարց տալ թե՝ էլ ինչ հայկական ֆուտբոլ առանց Մխիթփարյանի, հեղափոխականները հարձակվում են հենց նրա վրա։ Զարմանալի բան չկա, բոլոր հեղափոխականներին բնորոշ է ամեն ինչ մերժելն ու քանդարարությունը՝ նույնիսկ իրենց հայրենիքին վնաս հասցնելու հաշվին։ Տարբերությունն այն է, որ նախորդ դարաշրջանի հեղափոխականները գաղափար էին դնում իրենց գործողություններում, օրինակ, բոլշևիկները նախ անունը դնում էին՝ բուրժուական, հետո հարձակվում, ռեպերսիաներ անում ու քանդում։ Հայկական այս հեղափոխականների տակ գաղափար չկա, գաղափարի տեղը անձ է, որի շուրջ զիլինա պարելով հեղափոխականները հարձակվում են նրա քմահաճույքների դիմաց դուրս եկած յուրաքանչյուրի վրա, այս անգամ՝ Հայաստանի փառապանծ ֆուտբոլիստի մոր վրա։

Այս թավշյա հեղափոխականների սիրած գործը նախորդների հետ համեմատվելն ու նախորդների ֆոնին վեր֊վեր թռնելն է, վեր վեր են թռնում հիմնականում 3 բանով.

1֊ին. թե իրավական երկիր են կառուցում, և որ քաղաքական հետապնդումներ չեն լինելու։ Այս հավաստիացումը քանդվեց արդեն անցյալ տարի։

2֊րդ, որ իրենք ազատ ու արդար ընտրություններ են անում։ ՀՖՖ֊ի նախագահի ընտրությունը բացահայտեց այս սուտը, և հենց այս բացահայտման համար էլ հարձակվել են Թասչյանի վրա։ Ուրեմն, արդեն պարզ է որ եթե այս իշխանությունը մնա, ապա հաջորդ ԱԺ ընտրությունները ճնշումներով են լինելու։

3֊րդ, թե իրենք սուրբ են, անարծաթ, կոռումպացված չեն։ Այսուհետ, ամեն անգամ երբ իշխանության մարդիկ ասեն «լափաման», կլսվի բյուջեի հաշվին վարչապետի կնոջ 40 հազարանոց մակյաժի շրշյունը, նրա դստեր մեքենայի անվադողերի վզզյունը, ԱԺ նախագահի պարգևավճարների ճռճռոցը ու մյուս պարգևատրումներն ու աշխատավարձերի բարձրացումները։

Ժամանակի ընթացքում լափամանի գնալով ուժգնացող ձայները խլացնելու են հեղափոխականների բոլոր ելույթները։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: