Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». Թեհմինա Վարդանյանին գնացել էին «ուզելու»


  
դիտումներ: 91

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեւանի ավագանու «ամենասկանդալային», բայցև ամենահմայիչ անդամներից մեկին՝ Թեհմինա Վարդանյանին, երեկ գնացել էին «ուզելու»:

Մեզ ասացին, որ մի երիտասարդ, որը, պարզվում է՝ հեռվից հմայված է եղել Թեհմինայով, օրեր շարունակ զանգահարել է ավագանու «Լույս» խմբակցություն եւ հանդիպում խնդրել ավագանու անդամի հետ:

Վարդանյանը վերջապես երեկ ժամանակ է գտել ու ընդունել է նրան: Եվ պարզվել է, որ քաղաքացին նրա երկրպագուն է: Երիտասարդն առաջարկել է հանդիպել՝ խոստովանելով, որ հավանում է Թեհմինային:

Բայց Թեհմինա Վարդանյանը, դատելով նաեւ նրա ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններից, երկրպագուների պակաս չունի, մեզ ասացին, որ նրան «ուզելու» են եկել նաեւ Տարոն Մարգարյանի քաղաքապետության օրոք, բայց նա որոշել է կենտնորանանալ ավելի շատ քաղաքապետերի եւ քաղաքային խնդիների վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: