Հայերեն   English   Русский  

Միանգամայն ճիշտ են Հրապարակի վերգետնյա անցման մատչելիության խնդրից դժգոհողները. Հակոբ Կարապետյան


  
դիտումներ: 104

Միանգամայն ճիշտ են Հրապարակի վերգետնյա անցման մատչելիության խնդրից դժգոհողները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ցավոք, հնարավոր չի եղել կամրջի ներառականության հարցը պատշաճ ձեւով լուծելը. մետաղական ժամանակավոր կոնստրուկցիայի առանձնահատկությունը, ինչպես նաեւ ժամանակի սղությունը, բարդացրել են սայլակով տեղաշարժվող անձանց համար վերելակի տեղադրման հարցը, իսկ բարձրության անկյան մեծությունը անհնար է դարձնում թեքահարթակների գոյությունը:

Այս պահի դրությամբ խնդրի վերաբերյալ կարող եմ հայտնել, որ տեղում հերթապահություն անող ՃՈ կարգախմբերը եւ պարեկային ծառայություն անցկացնող ոստիկանները պատրաստակամ են՝ բոլոր սայլակ օգտագործող մարդկանց, այդ թվում՝ մանկասայլաով ծնողներին օգնել ճանապարհն անցնելու հարցում:

Խնդրում ենք ներողամիտ լինել անհարմարության համար»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: