«Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել պաշտպանության նախարարի հետ. մանրամասներ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարի հետ հանդիպումը նախաձեռնվել է պատգամավորների կողմից, ովքեր անձամբ են խնդրել հանդիպել նախարարին:
Պատգամավորները նախարարին խնդրել են ներկայացնել մեր անվտագության երաշխիքները, քանի որ վերջերս լարվածություն է նկատվել հայ-ադրբեջանական սահմանին: Տոնոյանի կողմից ներկայացվել է, թե ինչ իրավիճակ է եղել այս ընթացքում, և ներկայացվել են նաև մեր անվտանգության երաշխիքները՝ իրականում որևէ նորություն կամ գաղտնիք չհրապարակելով:
Տոնոյանը մանրամասներ է ներկայացրել պատգամավորների հետ հանդիպմանը և ասել, որ ձեռքբերումների առումով դրական տարի է եղել, նոր տեխնիկա է ձեռք բերվել, ռազմամթերք: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գրեթե բոլոր ՔՊ-ականները հարցեր են ուղղել նախարարին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: