Հրդեհ Որոտան գյուղի մոտակայքում
դիտումներ: 119
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 14:12-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտ գտնվող սարալանջին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ժամը 18:32-ին հրդեհի տարածումը դեպի բնակավայր կանխվել է:
Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն: Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ: