Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհերյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ նա աշխատանքից ազատման դիմում է ներկյացրել՝ մեկ այլ աշխատանքի անցնելու համար:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Հայկ Մհերյանն աշխատանքի է անցնելու Ոստիկանությունում։
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Էդմոնդ Ղազարյանը: