Հայերեն   English   Русский  

​Վրաստանի նախագահի արտասահմանյան գործուղումների ծախսերը


  
դիտումներ: 239

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու արտասահմանյան գործուղումների ծախսերը ընթացքիկ տարվա հունվարից հոկտեմբեևր կազմել են 1 417 534 լարի կամ գրեթե 500 հազար դոլար: Այդ մասին տեղեկացմում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով «Ինտերպրեսնյուս» գործակալությանը:

Ըստ լրագրողների քաղած տեղեկությունների՝ ամենից շատ փող է ծախսվել Վրաստանի առաջնորդի ԱՄՆ և Ֆրանսիա կատարած ուղևորությունների ժամանակ, ծախսերը դրանց դեպքում կազմել են, համապատասխանաբար, 144 616 (50,5 հազ. դոլար) и 131 845 (46 հազ. դոլար.) լարի:

Ամենից քիչ գումար է նստել բյուջեի վրա, ըստ գործակալության տեղեկության, Դանիա կատարած ուղևորությունը: Կոպենհագեն այցի համար ծախսվել է 2 279 լարի (նվազ, քան 1 հազ. դոլարը):

REGNUM գործակալությունը հիշեցնում է, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Զուրաբիշվիլին հայտարարել էր իր բնակարանում ապրելու և նախագահական պալատ աշխատանքի ոտքով գնալու մտադրության մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: