Հայերեն   English   Русский  

Որևէ մեկս ապահովագրված չենք նման իրավիճակի մեջ հայտնվելուց, որովհետև ԵՊՀ-ն մնացել է անտեր ու որբ. Արմեն Ավետիսյան


  
դիտումներ: 44

ԵՊՀ Արհեստակցական միության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երեկ կեսօրին ԵՊՀ-ում ոստիկանության կողմից իրականացրած ոչ իրավաչափ և ապօրինի գործողությունները աներկբայորեն դատապարտելի են:

Այստեղ բնավ ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի անձը չէ, նա պինդ տղա է և նմանօրինակ իրավիճակները նրան ավելի են ուժեղացնում, Դավիթը իմ տեսած ԵՊՀ ՈՒԽ ամենալավ նախագահներից է, եթե ոչ լավագույնը:

Խնդիրը նրանում է, որ այսպիսի տհաճ իրավիճակում կարող էր հայտնվել ցանկացած համալսարանական, հետայսու որևէ մեկս ապահովագրված չենք նման իրավիճակի մեջ հայտնվելուց, որովհետև ԵՊՀ-ն մնացել է անտեր ու որբ, որբի գլուխն էլ ով ինչպես ու ինչքան ուզի կխուզի:

Իսկ այդ ընթացքում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր աթոռապահը, ով թվում է թե պիտի լիներ համալսարանի հեղինակության պահպանման և համալսարանականների արժանապատվության թիվ մեկ երաշխավորը՝ գոնե բուհի ներսում, կատարում է ոստիկանության մամուլի խոսնակի գործառույթ արդարացնելով ոստիկանության այսօրինակ զազրելի և հակաիրավական գործողությունները:

Ինչն էլ իր հերթին գալիս է հաստատելու օդում կախված այն լուրերը, որ ոստիկաների սանձարձակ պահվածքը, Մայր բուհի պատերից ներս, տեղի են ունեցել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր աթոռապահի միջամտությամբ և անմիջական գիտությամբ ու թողտվությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: