Հայերեն   English   Русский  

Լևոն Քոչարյանն ընթերցել է հոր ուղերձը կալանավայրից (տեսանյութ)


  
դիտումներ: 201

Հասկանում եմ, թե յուրաքանչյուրդ ինչերի միջով եք անցնում, ինչպես են փորձում կոտրել ձեզ, բայց դուք ուժեղ եք, շարունակում եք ձեր պայքարը, ինչի համար շատ շնորհակալ եմ:

Այս մասին այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքի ժամանակ ասաց նրա որդին՝ Լևոն Քոչարյանը:

Նա ասաց, որ հայրը տեղեկացել է, որ այսօր հավաք կա, և ըստ այդմ ուղերձ է հղել:

«Հարգելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ ու այսօրվա միջոցառումը: Ուզում եմ նախ իմ երախտագիտությունը հայտնել ձեզ ձեր հստակ դիրքորոշման, քաջության ու պարզ բառով ասած՝ տղամարդկության համար: Շնորհակալ եմ ձեզ, դուք ու ձեզ նման մարդիկ են, որ կերտել են Հայաստանի ու Արցախի նորագույն ու հերոսական պատմությունը՝ իրենց քաջության ու սկզբունքայնության շնորհիվ:

Ընդամենը մեկ տարի առաջ հնարավոր չէր նույնիսկ պատկերացնել, որ մեր երկրում նորից քաղաքական իմաստ ու արդիականություն կստանա «միացիր» կոչը: Եթե երեք տասնամյակ առաջ այն կոչ էր հայ ժողովրդի երկու բաժանված հատվածների միացման, ապա այսօր այդ կոչը միավորում է ապազգայնության, իրավական բեսպրեդելի, պատմության նենգափոխման ու անձնիշխանության դեմ պայքարողներին: Ցավում եմ, որ այսպիսի զուգահեռ կա, սակայն դա է ճշմարտությունը»
,-ասված էր Քոչարյանի ուղերձում:

Նա նաև շնորհակալություն էր հայտնել բոլոր նրանց, ովքեր ստորագրել էին հաջակցություն իրեն:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: