«Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ն 2 մեքենա է նվիրել քաղաքապետարանին․ Հայկ Մարության
«Ապատեղեկատվություն է, այս պահին ես չգիտեմ՝ ինքը կապ ունի՞, թե՞ ոչ, բայց «Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ն է, որը նվիրատվություն է արել 2 մեքենա, մենք նվիրատվության մասին եռակողմ պայմանագիր ունենք 5 մեքենայի մասով, բայց այս պահին 2 մեքենա են նվեր տվել, նոր է հանձնում-ընդունումը եղել, կհրապարակենք նվեր ընդունված մեքենաների մասին տեղեկությունը։ Մնացած 3 մեքենաների մասին կկարողանանք տեղեկություն տալ այն պահին, երբ նվերի փոխանցումը լինի»,-նշեց Մարությանը։
Դիտարկմանը, որ «Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ն Արսենյանի հետ է փոխկապակցվում, նա արձագանքեց․ «Ես ասում եմ փաստերը, թե որն ումն է, ես պետռեգիստրի աշխատող չեմ, ես քաղաքապետ եմ»։
Հարցին՝ շենք կառուցելու թույլտվության դիմաց են նվիրել մեքենաները, քաղաքապետը պատասխանեց․ «Նվերները և կառուցումները իրար հետ կապ չունեն»։