Հայերեն   English   Русский  

Ավետիք Իշխանյանը` Բաբլոյանի եւ Բաբայանի գործի մասին. «Նման շինծու մեղադրանք անկախ Հայաստանի պատմության մեջ դեռ չի եղել»


  
դիտումներ: 211

Aravot.am-ի հետ զրույցում խոսելով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի գործը նախաքննության փուլ վերադարձնելու եւ մեղադրական եզրակացությունը չհաստատելու որոշման մասին`

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի նախագահ,իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նշեց. «Մի քանի առիթով ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, որ եթե ցանկացած քիչ, թե շատ գրագետ մարդը կարդար Արսեն Բաբայանի եւ Արա Բաբլոյանի նկատմամբ մեղադրանքը, քմծիծաղ կտար: Նույնիսկ իրավաբանությունից չհասկացող մարդը կծիծաղի, որովհետեւ այդպիսի սարքովի, շինծու քրեական մեղադրանք անկախ Հայաստանի պատմության մեջ դեռ չի եղել:

Դա իրավաբանության չափանիշների մեջ բոլորովին չի մտնում»: Պարոն Իշխանյանի խոսքերով. «Երեւի պատճառն այդ էր, որ նախ խափանման միջոցը փոխեցին, որովհետեւ երաշխավորագրերն ուղղակի պատճառ էին փոխելու խափանման միջոցները: Եվ հիմա նույնիսկ դատախազությունը, որը ցանկացած մեղադրանք հլու-հնազանդ պաշտպանում է, այս դեպքում հետ է ուղարկել այդ մեղադրանքը, որովհետեւ երեւի այնտեղի պրոֆեսիոնալները հասկացել են, որ դա որեւէ հեռանկար չունի»:

Ավետիք Իշխանյանը հիշեցրեց, որ մի առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եթե պարզվի քննչական մարմինները սխալ են աշխատել, ապա նրանց կպատժի. «Սա այն դեպքն է, որ առնվազն այդ գործը սարքող քննիչը առնվազն պետք է հեռացվի համակարգից, եւ այն դատավորի նկատմամբ, որը խափանման միջոցը կալանքն էր ընտրել Արսեն Բաբայանի նկատմամբ, առնվազն պետք է վարույթ իրականացվի»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: