Հայերեն   English   Русский  

​Արսեն Խոջոյանը տեղափոխվել է հիվանդանոց


  
դիտումներ: 1060

Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, նախկին գերի 24-ամյա Արսեն Խոջոյանը դարձյալ հոսպիատալցվել է: Նա այժմ գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության մաշկաբանության և սեռավարկների գիտաբժշկական կենտրոնում:

Ըստ ամենայնի, նրա մոտ դարձյալ նկատվել է ՛՛վուլգար փսորիազ՛՛ հիվանդության սրացում: Մայրը՝ Սվետա Խոջոյանը, Անկախի թղթակցի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Արսենը մոտ մեկ ամիս առաջ է բուժում ստացել այս կենտրոնում, ինչից հետո տղայի վիճակը նորմալ էր: ՛՛Այսօր Արսենը տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկն ասաց, որ պետք ա բուժում ստանա, սիստեմաներ ընդունի: Բժիշկն ասաց նաև, որ Արսենը դեռևս չի հաղթահարել մոտ մեկամսյա ադրբեջանական գերության ընթացքում ունեցած վախը, ձեռք բերած նյարդային որոշակի խնդիրները ևս նպաստում են հիվանդության սրացման՛՛,-նշել է Սվետա Խոջոյանը: Տիկին Սվետայի խոսքով, բացի վերքերը, Արսենին անհանգստացնում է նաև ոտքի ցավը: Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը գերեվարվել էր 2104-ի մարտի 7-ին և մոտ մեկ ամիս մնալուց հետո վերադարձվել էր հայկական կողմին: Ադրբեջանական գերությունից հետո Արսենը ձեռք է բերել առողջական տարբեր խնդիրներ, որոնց դեմ արդեն մեկ տարի է՝ պայքարում է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: