Հայերեն   English   Русский  

Շրջակա միջավայրի նախարարությունը Ստեփանավանի անտառտնտեսությունում սենսորներ է տեղադրել


  
դիտումներ: 143

Անտառային ոլորտում 2019 թվականին բազմաթիվ փոփոխություններ են իրականացվել:

Այս մասին տարեվերջյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Քրեական, Վարչական օրենսգրքերում փոփոխություններ են կատարվել, որոնցով զգալիորեն խստացվել է անտառախախտումների համար պատասխանատվությունը։ Բարձրացվել են անտառային ոլորտում աշխատող անտառապահների աշխատավարձերը։ Առաջին անգամ տրամադրվել է ամառային-ձմեռային արտահագուստ»,- նշեց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ անտառամերձ համայնքների բնակիչներին բաժանվել է ավելի քան 83 հազար խմ անվճար թափուկ:

Նախարարը նաև նշեց, որ իրականացվել է մի քանի տեխնոլոգիական լուծումներով փոփոխություն:

«Ստեփանավանի անտառտնտեսությունում սենսորներ են տեղադրվել, որպեսզի հսկվի բենզասղոցի ձայնը, հրդեհների հետ կապված որևէ ծուխ, աղմուկ և այլն։ Սա պիլոտային ծրագիր է, եթե արդարացվի, կշարունակենք»,- շեշտեց Էրիկ Գրիգորյանը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: