Հայերեն   English   Русский  

Սիմոն Մարտիրոսյանը կստանա Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը


  
դիտումներ: 195

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը 2020 թվականի հունվարին կարող է ստանալ օլիմպիական ոսկե մեդալը:

Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

«Միջազգային ֆեդերացիան արդեն իսկ շնորհավորել է մեզ Սիմոն Մարտիրոսյանի ոսկե մեդալի համար, քանի որ 2016 խաղերի չեմպիոն Ռուսլան Նուրուդինովի` դեռևս 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ թեստերը դրական են եղել»,- նշել է Ալավերդյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: