Հայերեն   English   Русский  

​Մեքսիկայում արթնացել է Պոպոկատեպել հրաբուխը


  
դիտումներ: 184

Մեքսիկայի իշխանությունները տագնապի «դեղին մակարդակ» են ազդարարել Պոպոկատեպել հրաբխից ժայթքող մոխրի պատճառով, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

«Սկսած 04.21 –ից (մեր ժամանակով 13.21) մոխրի և հրաբխային գազերի արտանետումներ են նկատվել մինչև մեկ կմ բարձրությամբ, որոնք ցրվում են հարավ-արևելքի կողմը, նաև՝ 900 մ շառավղով շիկացած բեկորներ»,- ասվում է Քաղաքացիական պաշտպանության ծառայության ազգային համակարգողի հայտարարությունում:

Միջադեպի կապակցությամբ հայտարարվել է տագնապի «դեղին մակարդակի» երկրորդ շրջափուլը, որը տարհանում կամ հրաբխի շրջանում աշխատանքային գործունեության կասեցում չի ենթադրում:

Պոպոկատեպել թարգմանաբար ացտեկների լեզվից նշանակում է «ծխացող սար», այն գտնվում է Մեխիկոյից 50 կմ հեռավորության վրա, ծովի մակերույթից 5,4 հազար մետր բարձրության վրա, երկրի մեծությամբ երկրորդ և ամենաակտիվ հրաբուխն է և խորհրդանիշներից մեկը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: