Հայերեն   English   Русский  

Ամերիկյան քաղաքում որոշել են վերացնել ձնագնդով խաղի 57-ամյա արգելքը


  
դիտումներ: 501

Ամերիկյան Ուոսո քաղաքի (Վիսկոնսինի նահանգ) վարչակազմի ղեկավարը հայտարարել է, որ իշխանությունները մտածում են ձնագդու արգելքը վերացնելու մասին:

Ինչպես հաղորդում է Interfax-ը, հղում անելով Associated Press-ին, այդ սահմանափակումը գոյություն ունի 1962 թվականից, օրենքը ձնագնդին դասում է նույն շարքը, ինչ քարերը, և համարում է, որ դրանք նետելը կարող է լուրջ վնասվածքների հանգեցնել:

Համացանցում երևան է եկել մի տեսագրություն, թե ինչպես են քաղաքային ոստիկանները և պաշտոնյաները ձնագնդի խաղում որպես հաստատում այն հայտարարության, որ արգելքը հանվելու է:

Ուոսոյի ոստիկանության պետի տեղակալը հայտնել է, որ վերջին 15 տարվա ընթացքում 10 տուգանք է նշանակվել այդ հոդվածով: Այդ թվում հարևան այգի արձակված նետի, տանիքից ավազով պարկ ընկնելու կապակցությամբ: Երկու դեպքում միայն ձնագնդի խաղալու համար:

Տվյալ հոդվածից ձնագնդին հանելու հարցը քննարկվելու է հունվարին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: