Հայերեն   English   Русский  

​Չինաստանում քննադատել են Միացյալ Նահանգների «ժողովրդավարությունը հարուստների համար»


  
դիտումներ: 211

«Փողի պաշտամունքը» ևքաղաքականության առևտրայնացումը ԱՄՆ-ի պետական կառավարման համակարգը և հասարակական կարգը խիստ խոցելի են դարձնում:

Ինչպես տեղեկացնում է REGNUM գործակալությունը, այդ մասին ասվում է ՉԺՀ Մարդու իրավունքների ուսումնասիրության ընկերության զեկույցում, որը հրապարակվել է դեկտեմբերի 26-ին:

Զեկույցի հեղինակները նշում են, որ ԱՄՆ-ում հանգուցային սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը դժվարացել է այն քաղաքականության հետևանքով, որը որոշվում է փողով: Ամերիկյան հասարակության իրական էությունը փողի պաշտամունքի քաղաքականությունն է, որ խոր արմատներ է ձգել և շղարշվում է այն հայտարարություններով, թե ԱՄՆ-ն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության օրինակ է, և ողջ աշխարհը պետք է սովորի նրանից:

Ժողովրդավարությունը ԱՄՆ-ում հասանելի է բացառապես հարուստներին կամ ունևոր մարդկանց, իսկ սովորական և չունևոր քաղաքացիների վրա այն չի տարածվում: Երկրի սահմանադրությունում հիշատակված ժողովրդավարական իրավունքներն ապահովվում են սոսկ գրպանում ունեցած փողով:

«Փողի [պաշտամունքի] քաղաքականությունը դաժանորեն ճզմել է «ամերիկյան մարդու իրավունքները»,- ասվում է զեկույցում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: