Հայերեն   English   Русский  

Վերմիշյանը ունի մեկ խնդիր՝ տարբեր կապիկություններ անելով երկարաձգել իր պաշտոնավարումը. Սարհատ Պետրոսյան


  
դիտումներ: 75

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ունի մեկ խնդիր՝ տարբեր կապիկություններ անելով երկարաձգել իր պաշտոնավարումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երկու առիթով պետք է անդրադառնամ քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանին, մեկը երեկ շրջառանության մեջ դրված քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի պատճառով, մյուսը՝ Տպարանի շենքի համար մրցույթ կազմակերպելու նրա արած հայտարարության համար։ Չեմ խոսում, որ եթե նախաձեռնող խումբն աղմուկ չբարձրացներ ու անընհատ երկխոսություն ծավալեր նման բան անգամ մտքներով կանցներ։

Նշածս երկու դեպքում էլ գործ ունենք համակարգին չտիրապետող մի պաշտոնյայի հետ, ով այս պահին ունի մեկ խնդիր՝ տարբեր կապիկություններ անելով երկարաձգել իր պաշտոնավարումը։

Եթե առաջին դեպքում կոմիտեի պրոֆեսիոնալ 3.5 հոգու աշխատանքի արդյունքում ունենք գրագետ հայերենով գրված, բայց բնագավառի զարգացման բոբիկ ու իներցիոն բնույթ ունեցող “շարադրություն”, ապա երկրորդի դեպքում շատ լավ երեւում է որ Վերմիշյանը տեղյակ չի իր համակարգում ի՞նչ է կատարվում, ինչ կարող ենք իրենք անել եւ ինչ ոչ։ Եթե լայն իմաստով ոլոտից բան չի հասկանում, ապա շինարարությունից գոնե մի քիչ հասկանում է, ու կարող էր մի քիչ պոնտերի արանքում զբաղվել պետական գործերով։

Բայց վերջին փաստը նույնիսկ հանգստացնող է, քանի որ նրա ղեկավարած կառույցը չի կարող իրականացնել նույն ռազմավարության մեջ նշված “օրագրային մանկական մուրազիկները”. մի կոկիկ թատրոն չեն կարողանում գրագետ կառուցել, ինչ մնաց 28 էջանոց փաստաթուղթը։

Բայց խնդրում եմ հանկարծ թող սա չթվա որ անհրաժեշտություն եմ համարում օր առաջ փրկել բնագավառը Վերմիշյանից։ Ամենեւին, իշխանության քաղաքաշինության նկատմամբ վերաբերմունքի համատեքստում գրեթե կասկած չունեմ որ էլ ավելի անհաջող թեկնածու է նշանակվելու ու ամենինչ կլինի էլ ավելի վատ, ինչպես եղել է վերջին 1.5 տարվա ընթացքում։

Այս ամենը լավ հասկանալով, ինչպես արդեն նշեցի, Վերմիշյանն ամեն ինչ անելու է իր պաշտոնավարումը երկարացնելու համար, որ հետո մի 100 անգամ ճոխացրած հեքիաթներ պատմի, ինչպես նաեւ հնարավորինս շատ պատվիրատու կպցնի՝ ինչպես արել ու անում են բազմաթիվ ճարտարապետ-չինովնիկներ։

Չէ որ անհայրենքի բախտախնդիրների իսկական ինքնադրսեւորման ժամանակներ են հիմա ու ցավոք հիմնականում մեր ոլորտում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: