Էրիկ Բազինյան. «2019 թվականն անչափ կարևոր էր ինձ համար»
Հայ բռնցքամարտիկն իրեն փայլուն դրսևորեց և արդեն իսկ 3-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց հակառակորդին` վստահաբար պաշտպանելով WBA և WBO վարկածով գերմիջին քաշային կարգի գոտիները:
Անկախի հետ զրույցում Էրիկը կիսվում է տպավորություններով, ամփոփում տարին և խոսում առաջիկա ծրագրերի մասին:
-Շնորհավորում ենք պրոֆեսիոնալ ռինգում հերթական տպավորիչ հաղթանակի և անպարտելի հանդիպումների շարքը շարունակելու կապակցությամբ: Կկիսվե՞ ք տպավորություններով:
-Շնորհակալ եմ: Մենամարտից առաջ լուրջ նախապատրաստական շրջան էի անցել, քանի որ փրձառու բռնցքամարտիկ էր: Նա շուրջ 60 մենամարտ էր անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում, ուստի հարկավոր էր ճիշտ մարտավարություն մշակել` սխալներ թույլ չտալու համար:
-Ձեր կարիերայի 18-րդ նոկաուտով մենամարտն հաղթանակը տոնեցիք: Ի՞ նչ տվեց այս հաղթանակը:
-Պլանավորել էի ռինգում լինել արագ և տեխնիկապես զգոն.նոկաուտն ավելի արագ ստացվեց, քան մտածում էի:
Ամեն մի մենամարտ իր կարևորությունն ու նշանակությունն ունի, սա առանձնահատուկ էր կարիերայիս համար, որովհետև այն հեռարձակվեց Dazn հեռուստաալիքով, որին հետևում է ողջ աշխարհը: Հիմա հաստատ էլ ավելի ոգևորված ու ոգեշնչված կմարզվեմ, որ շարունակեմ իմ հաղթարշավը:
-Ամփոփելով 2019 թվականը` ո՞ ր ձեռքբերումները հատկապես կնշեք, առաջիկայում ի՞ նչ է սպասվելու:
-Այս տարի անչափ կարևոր էր ինձ համար: ԱՄՆ-ում ունեցա իմ առաջին պայմանագիրը և 2 կարևոր հաղթանակ տոնեցի, որոնք մոտեցրին ինձ աշխարհի գոտու համար մենամարտին, որը պլանավորում եմ անցկացնել 2020-ին:
Այս մենամարտից հետո մի փոքր կհանգստանամ` անցկացնելով տոներն ընտանիքիս հետ, այնուհետև կշարունակեմ մարզումներս, որովհետև հաջորդ մենամարտս հավանաբար կկայանա 2020-ի փետրվարի վերջին:
Օգտվելով առիթից`շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը: Ցանկանում եմ, որ 2020 թվականը լինի նպատակների և երազանքների իրագործման տարի. քրտաջան և նվիրված աշխատանքի դեպքում վստահ եմ, որ բոլորը իրագործեն իրենց նպատակները, եթե ունեն երազանք թող ամեն օր քրտաջան աշխատանք և վստահ եմ որ կհասնեն դրանց իրագործմանը