Առաջընթաց Հայաստան զենքի առաքման տենդերի հարցում, սակայն մեղավորները դեռ պատիժ չեն կրել. ORSIS
Բանն այն է, որ ORSIS-ն ընդգրկվել էր Հայաստանի ուժային կառույցներ զինքի մատակարարման սև ցուցակում, երբ հայկական պաշտպանության նախարարությունը կասեցրել էր մի քանի միլիոն արժողությամբ ռազմական տեխնիկայի առաքման տենդերը, որում մասնակցում էր այդ ընկերությունը: Հետագայում Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը նամակ էր ուղարկել հայկական ռազմական գերատեսչության ղեկավար Դավիթ Տոնոյանին, որում այդ որոշումը գնահատվել էր «չփաստարկված»: Տենդերի խափանման փաստով հայկական ուժայինները քննում են հարուցված քրեական գործը «անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ» հոդվածով: Ավելի ուշ Հայաստանում ORSIS-ի շահերը ներկայացնող փաստաբանը հայտնել է, որ ընկերությունը հանել են սև ցուցակից:
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ ձախողված տենդերի հետ կապված իրավիճակում տարվա վերջին «որոշակի առաջընթաց է նկատվում»:
«Այսպես, դատարանի որոշմամբ ORSIS-ը հանել են մատակարարների սև ցուցակից: Դա դրական միտում է, քանի որ հնարավորություն է տալիս շարունակելու մեր ընկերության համագործակցությունը Հայաստանի հետ, և Հայաստանը, որ մեր վաղեմի գործընկերն է, ժամանակակից և որակյալ զենք ստանալու հնարավորություն կունենա», – ասել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով` հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել Հայաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հեռացման մասին՝ կապված ORSIS-ի խնդրի հետ, սակայն տենդերի խափանման հիմնական մեղավորները դեռ պատիժ չեն կրել:
«Մինչև հիմա անհասկանալի են հանդիպման առաջարկին գերատեսչության պաշտոնական պատասխանի բացակայության շարժառիթները: Ընկերությանը լուրեր են հասնում, որ նախարարության որոշակի պաշտոնյաներ յուրացրել են ORSIS–ի` պաշտպանության նախարարությանը նվիրած նմուշները»,- հավելել է ընկերության ներկայացուցիչը: