Հայերեն   English   Русский  

Ես ուզում եմ բոլոր քաղաքացիներին կոչ անել, որ պետք չէ բոլոր հյուրերին ստիպել ուտել խոզի բդից


  
դիտումներ: 135

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ծխելուց ոչ պակաս վտանգավոր երևույթ համարվում է սխալ սնվելը, ինչը ամանորյա շրջանում պրոբլեմ է:

«Ես ուզում եմ բոլոր քաղաքացիներին կոչ անել, ներողություն եմ խնդրում նման իրավունք վերապահելու համար, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք չէ բոլոր հյուրերին ստիպել «ուտել խոզի բդից, որովհետեւ սա յուրահատուկ է», հետո սեղանին եղած ամեն ինչից պարտադիր փորձել, ընդ որում, վիրավորվելու տրամաբանությամբ, «բա էսքանը պատրաստել ենք, որ վերջում փչանա՞»: Ամանորին մարդկանց, քաղաքացիների ուտելու կարողությունները սահմանափակ են, պետք է դա հաշվի առնել»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ մենք ուզում ենք, որ տնային տնտեսուհիները դեկտեմբերի 31-ի ամբողջ օրը չանցկացնեն տոլմա փաթաթելու եւ այլ պրոցեսների վրա: «Տոլման եւ մնացած ամեն ինչը պետք է ուտել թարմ վիճակում, որովհետեւ որոշ ժամանակ անց այդ մթերքը վնասակար է:

Մենք սուպերմարկետների դեմ կռիվ ենք տալիս, որ ժամկետանց մթերք չվաճառեն, բայց Նոր տարուն մեր հարազատներին ստիպում ենք, որ սրանից էլ պետք է ուտես, նրանից էլ ուտես, երեք օրվա ստալիչնի սալաթը, չորս օրվա բլինչիկը եւ 15 օրվա խոզի բուդը: Հարգելի քաղաքացիներ, պատրաստեք այնքան, որքան ռեալ է ուտել, եւ պետք չէ տոնակատարությունն անցկացնել սննդի դեպրեսիվ սեղանների շուրջ»,-կոչ արեց վարչապետը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: