Հայերեն   English   Русский  

ՊԵԿ-ում ոչ աշխատանքային և տոնական օրերին սահմանվել է հերթապահություն, այդ թվում մաքսային մարմիններում


  
դիտումներ: 55

Պետական եկամուտների կոմիտեն Ամանորի կապակցությամբ առանձին ստորաբաժանումներում ոչ աշխատանքային, տոնական եւ հիշատակի օրերին սահմանել է հերթապահություն:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձեւակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2019թ. դեկտեմբերի 28-ին, 2020թ. հունվարի 3-ից 7-ը՝ ժամը 11.00-ից մինչեւ 15.00-ն սահմանվել է հերթապահություն: Մասնավորապես, հերթապահություն սահմանվել է ՊԵԿ մաքսատուն-վարչություններում, մաքսանենգության դեմ պայքարի, մաքսային հսկողության, հետաքննության եւ օպերատիվ- հետախուզության, տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություններում եւ քարտուղարությունում։ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում աշխատանքները կիրականացվեն նաեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 09.00-ից մինչեւ 21.00-ն:

Հերթապահության ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ պատասխանատու անձի տվյալները եւ հեռախոսահամարը մաքսային գործառույթների իրականացման վայրերում զետեղված են տեղեկատվական վահանակներում:

ՊԵԿ նախագահի հրամանով տոնական եւ նախատոնական օրերին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսատուն-վարչությունների, սահմանային մաքսային կետ-բաժինների կողմից սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: