Հայերեն   English   Русский  

Իտալիայի կրթության նախարարը հրաժարական է տվել ֆինանսավորման անբավարարության պատճառով


  
դիտումներ: 372

Իտալիայի կրթության նախարար Լորենցո Ֆիորամոնտին իրեն պաշտոնից ազատելու դիմումը փոխանցել է կառավարության ղեկավարին: Այդ մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով Rai News 24 լրատվական ալիքին:

Ըստ աղբյուրի տվյալների՝ Ֆիորամոնտիի հրաժարականի պատճառը կրթության հաստատությունների՝ համալսարանների և դպրոցների անբավարար ֆինանսավորումն է:

Նշվում է նաև, որ հրաժարական տված նախարարը զգուշացրել էր, որ հրաժարական կտա, եթե Իտալիայի եկող տարվա բյուջեում չի նախատեսվի 3 մլրդ եվրո կրթության ծախսերի համար: Ֆինանսական փաստաթուղթը հավանություն է ստացել այս շաբաթվա սկզբին, և նախարարի պահանջած միջոցները կրթության համար այդ փաստաթղթում չեն եղել:

Բացի այդ, չի բացառվում, որ առաջիկա օրերին Լորենցո Ֆիորամոնտին կհեռանա նաև իշխող «5 աստղի շարժում» կուսակցությունից և կստեղծի իր կուսակցությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: